Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կադրային կրճատումների պատճառով միլիարդավոր գումարների տնտեսում կարվի

Կադրային կրճատումների պատճառով միլիարդավոր գումարների տնտեսում կարվի
25.12.2018 | 13:33

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը երեկ հրապարակել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծը: Այն, իհարկե, դեռ վերջնական տեսքի չի բերվել, այլ քննարկվում է նախարարությունների ներսում: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է փաստը, որ 2019-ի պետական բյուջեի նախագծով օպտիմալացվող նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ՝ ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, Գյուղատնտեսության նախարարությանը՝ 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Ամենաքիչ գումարը ստացել է Սփյուռքի նախարարությունը՝ 1 մլրդ 148 մլն դրամ, որն էլ առհասարակ լուծարվում է։ Ու հիմա այդ գումարների մի մասը տնտեսվելու է կադրային կրճատումների պատճառով»:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ